[go: up one dir, main page]

Jump to content

Auld Lang Syne

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Auld Lang Syne»
BBC Symphony Orchestra?, Սյուզան Բոյլ և Սաննա Նիլսենի երգը
Լեզուշոտլանդերեն
ՀեղինակՌոբերտ Բըրնս
Կոմպոզիտորtraditional?

Auld Lang Syne ([ˈɔːld lɑŋ ˈsəin], Հին լավ ժամանակներ), շոտլանդական երգ, գրված 1788 թվականին, Ռոբերտ Բյոռնսի բանաստեղծության բառերով[1]։ Հայտնի է շատ տարբեր, հատկապես` անգլալեզու երկրներում և հաճախ երգվում է Ամանորը դիմավորելիս, կեսգիշերից հետո։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
(աուդիո)
(աուդիո)
Auld Lang Syne
(աուդիո)
(աուդիո)
蛍の光

Երգի տեքստը Ռոբերտ Բյոռնսի կողմից ուղարկվել է «Շոտլանդիայի երաժշտության թանգարանի» խմբագրին` հետևյալ նշումով. «Այս երգը, այս հին բալլադը երբեք չի տպագրվել, նույնիսկ ձեռագիր չի գրվել, մինչև որ ես չիմացա դրա բառերը մի տարեց մարդուց»[2]։ Այն փաստը, որ բանաստեղծության շատ տողեր չեն հորինվել Բյոռնսի կողմից, ապացուցում է նաև 1711 թվականին Ջեյմս Ուոթսոնի կողմից գրված «Old Long Syne» բանաստեղծությունը[3], որի առաջին տունը շատ մոտ է շոտլանդացի բանաստեղծի տարբերակին։ Ամենայն հավանականությամբ և՛ Բյորնսը և՛ Ուոթսոնն իսկապես օգտագործել են հին ժողովրդական բալլադը որպես սկզբնաղբյուր։ Ինչ վերաբերում է երաժշտությանը, ապա հայտնի չէ` արդյո՞ք այն պահպանվել է նույնկերպ, ինչպես ի սկզբանե առաջարկել է բանաստեղծը[4]։

Ամանորի նախօրեին «Auld Lang Syne» երգելու ավանդույթն արագ տարածվել է ոչ միայն Շոտլանդիայում, այլև ամբողջ Մեծ Բրիտանիայում, այնուհետև թափանցել է այլ երկրներ ևս։ Գայ Լոմբարդոն 1929 թվականից սկսած հաճախ է կատարել երգն իր ամանորյա եթերների ժամանակ, ինչը երգին մեծ ճանաչում է բերել։ 1939 թվականին նա ձայնագրել է «Auld Lang Syne» երգի առաջին ձայնագրությունը։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տարածվածության մասին է խոսում այն փաստը, որ բացի սուրբծննդյան շրջանում հաճախ կատարվելուց, այն երգվում է նաև մի շարք տոնական միջոցառումների ժամանակ, օգտագործվում է տարբեր ֆիլմերի և սերիալների մեջ։ «Auld Lang Syne»-ը կատարել են մի շարք հայտնի երաժիշտներ, այդ թվում` U2 խումբը, Էլվիս Փրեսլին, Բոբբի Դարինը և Մրայա Քերին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. BBC — Robert Burns
  2. «Auld Lang Syne». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. Old Long Syne
  4. Այստեղ Արխիվացված 2021-02-04 Wayback Machine հստակ ցույց է տրված, որ երգն ունի երկու` նախնական և տարածված մեղեդիներ