[go: up one dir, main page]

Jump to content

Aina mun pitää

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Aina Mun Pitää
Եվրատեսիլ 2015-ի երգ
ԵրկիրՖինլանդիա
Երգիչ(ներ)Pertti Kurikan Nimipäivät
Լեզուանգլերեն
Երգահան(ներ)Pertti Kurikan Nimipäivät
Արդյունքներ
Կիսաեզրափակչի արդյունք16-րդ
Կիսաեզրափակչի միավորներ13

Aina Mun Pitää, ֆիննական երգ, որը ներկայացվել է Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում։ Երգը կատարում են «Pertti Kurikan Nimipäivät» խումբը, որը կազմված է չորս անդամից։

Տեղեկատվություն երգի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Aina Mun Pitää» երգի տևողությունը 85 վայրկյան է, որը հայերեն կոչվում է «Ես միշտ ստիպված եմ լինում»[1]։

Խմբի կազմում մտավոր խնդիրներ ունեցող չորս տղամարդ են։ Իրենց իսկ ստեղծագործությունները կատարելով՝ նրանք կարճ ժամանակում մեծ հեղինակություն վաստակեցին։ Խումբը համերգային շրջագայություններ է ունեցել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում ու էլի շատ երկրներում։ Նրանց մասին պատմող վավերագրական ֆիլմն էլ բազմաթիվ փառատոների է մասնակցել ու արժանացել գլխավոր մրցանակների։

PKN անվանումով քառյակը Եվրատեսիլին մասնակցելու համար ընտրվել է ֆիննական հեռուստադիտողների քվեարկությամբ[2]։

Խումբը առաջին փանք-համույթն է, որը ելույթ է ունենալու Եվրատեսիլի բեմում։

Մենք չենք ցանկանում, որ մարդիկ քվեարկեն մեր օգտին, որովհետեւ մեզ խղճում են։ Մենք այնքան էլ չենք տարբերվում մյուս բոլորից. նորմալ տղաներ ենք՝ մտավոր հետամնացությամբ[3]։
- Սամի Հելլեն (Խմբի բասիստ)
Սահմանափակ հնավորություններով ցանկացած մարդ պետք է փորձի ավելի խիզախ լինել։
- Կարի Աալտոն (խմբի մենակատար)
Նա կամ նրանք պետք է համարձակորեն հայտարարեն այն, ինչ ցանկանում են։
- Աալտոն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Եվրատեսիլ 2015-ի Ֆինլանդիայի կատարում
  2. «Խմբի անդամներ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
  3. «Pertti Kurikan Nimipäivät» խումբ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]