15 Big Ones
15 Big Ones | |
---|---|
The Beach Boys-ի | |
Թողարկված | հուլիսի 5, 1976 |
Ձայնագրված | հունվարի 30֊ մայիսի 15, 1976 |
Ժանր | ռոք |
Տևողություն | 39:20 |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | MS-2251 |
Պրոդյուսեր | Բրայան Ուիլսոն |
15 Big Ones, ամերիկյան The Beach Boys ռոք֊խմբի երաժշտական ալբոմը։ Սկավառակը հրապարակվել է 1976 թվականի հուլիսին՝ Brother Records֊ում և զբաղեցրել է 8֊րդ հորիզոնականը ամերիկյան «Բիլլբորդ» հիթ֊շքերթ թերթում։ Բրայան Ուիլսոնը առաջին անգամ 1966 թվականին հանդես եկավ ալբոմի մենատնտեսական պրոդյուսեր։ «15 Big Ones»֊ը գծանշեց Ռոքնռոլի արմատները և երգերի կեսը պարունակում է 1950-1960֊ական թվականների երգերի քավեր տարբերակները՝ միացնելով հիթ֊սինգլ «Rock and Roll Music»֊ը։ «15 Big Ones» ալբոմով սկսվեց խմբի գործունեության մի նոր ժամանակաշրջան։
Ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականի կեսերին the beach boys֊ը դարձավ հանրաճանաչ, առաջին հերթին «Endless Summer» (1974) հավաքածուի շնորհիվ։ Այդ ժամանակվա նրանց վերջին ալբոմը՝ «Holland»֊ը, հրատարակվել էր 1973 թվականին, որը շարունակում էր խմբի 1960֊ական թվականների վերջի երաժշտական էվոլյուցիան։ Անսպասելի պահանջմունքը ստիպեց խմբին ևս մեկ անգամ դիտարկել իրենց երաժշտական սկզբունքները։ Որոշված էր ձայնագրել ալբոմ Ռոքնռոլի հին տարբերակների քավերներով և որպես պրոդյուսեր ընտրել Բրայան Ուիլսոնին։ Այդ ժամանակ Ուիլսոնն արդեն վարում էր մեկուսացված կյանք և բացի դրանից, անցնում էր հոգեբուժության կուրս՝ բժիշկ Յուդժին Լենդիի մոտ։ the beach boys֊ի ապագա լիդերը իրեն զգում էր ավելի լավ, բայց դեռ հեռու էր ամբողջական ապաքինումից[1]։ Չնայած այդ ամենին նա համաձայնում է ակտիվ գործունեություն վարել (Ուիլսոնը նաև առաջարկել էր ալբոմը կոչել «Group Therapy»֊ Խմբային թերապիա, սակայն խմբի մյուս անդամներն չհամաձայնվեցին[1])։ Ուիլսոնը որոշեց ազդել աշխատանքի պարզեցված ձևերի վրա՝ դուբլների քանակը եղավ նվազագույնը, ինչպես նաև դաշնակումը։ Խմբի մյուս անդամներն, չլինելով համոզված Ուիլսոնի գործունեության հետևանքով ստացվելիք դրական արդյունքին, օր ու գիշեր ձայնագրում էին երգեր՝ իրենց պրոդյուսերի բացակայությամբ[1]։
Ալբոմի հրատարակմանը դեմ էին Կարլ և Դենիս Ուիլսոնները, ովքեր համարում էին այդ քայլը հետադիմություն, որը բացասական հետևանք կունենա խմբի վրա։ «Newsweek» թերթի հարցազրույցում Կարլը ասել է, որ նա հիասթափված է ալբոմով, իսկ Դենիսն ավելացրել է, որ «Այդքան ժամանակ բնակչությունը սպասում էր այս ալբոմի հրատարակմանը, և ինձ համար անտանելի է հրատարակել սա»[2]։ Ինչպես նաև, իրենց կարծիքով, սխալ էր Բրայան Ուիլսոնին դարձնել ձայնագրման կարգավորողը՝ «Նա միշտ եղել է ինքնակալ պրոդյուսեր, բայց նա չի սովորել այն դասը, որ իր բացակայության ընթացքում մարդիկ շարունակում են մեծանալ և որ մարդիկ ունենում են իրենց կարծիքը», ֊ ասել էր Դենիսը․֊ «Ո՞ր հոդվածով ես հրաժարվեմ արտիստի իմ իրավունքներից։ Դու քեզ զգում ես մի փոքր խոցված այս ամբողջ գործընթացից հետո»[2]։ Կոմպրոմիսի դերում քննարկվում էր երկու ալբոմների հրապարակման մասին միտքը՝ քավեր տարբերակներ մեկում, և նորություններ մյուսում։ Սակայն Warner Brothers֊ը (Brother Records խմբի լեյբլի դիստրիբյուտորը), Մայք Լավը Ալան Ջարդինի հետ ուզում էին ստեղծել ալբոմ, ինչքան հնարավոր է շուտ։ Ի վերջո որոշվեց հրապարակել մեկ սկավառակ՝ նոր և հին երգերով[1]։
«Rock and Roll Music» ալբոմը (1957 թվականի Չակ Բերիի երգերի քավեր տարբերակները), դարձավ սինգլ և, զբաղեցնելով 5֊րդ հորիզոնականը, դարձավ the beach boys֊ի ամենազիլ հիթը՝ «Good Vibrations»֊ի (1966) ժամանակներում։ Դա ձայնագրելու համար իր օգնությունը առաջարկեց Մայք Լավը, հիշելով, թե ինչպես իր ժամանակներում խմբի առաջին հիթը դարձավ «Surfin’ USA»֊ն՝ պատճենահանված «Sweet Little Sixteen» Բերիի հետ[1]։ Բացի «Rock and Roll Music»֊ից ալբոմում նաև ներգրավվեցին 7 երգեր՝ «Chapel of Love» The Dixie Cups՝ 1964 թվականին, «Just Once in My Life» The Righteous Brothers՝ 1965 թվականին (Հեղինակն էր Ֆիլ Սպեկտորը), «Talk to Me» Ջո Սենեկի, «Palisades Park» Ֆրեդի Կենոնա՝ 1962 թվականին, «A Casual Look», Ջազային ստանդարտ «Blueberry Hill» և «In the Still of the Night»՝ The Five Satins խմբի երգը՝ 1956 թվականին։ Ալբոմի վրա աշխատանքների ժամանակ ձայնագրվել է ևս մի քանի քավեր տարբերակ, անգամ «15 Big Ones»֊ում չներառվող՝ «Shake, Rattle and Roll», «Come Go with Me», «Mony Mony» և այլ երգեր։ Նոր երգերից հայտնի են դարձել «It’s OK» սինգլը, որը գրավել էր 29֊րդ հորիզոնականը, «Susie Cincinnati»֊ն, որը դարձել էր ալբոմի 3֊րդ սինգլը և որը ձայնագրվել էր դեռևս 1969 թվականի վերջին և 1970 թվականի սկզբին։ Այն հրատարակվել է 1970 թվականի փետրվարին՝ «Add Some Music to Your Day» երգի հակառակ կողմին[3]։
Ալբոմի անվանումը ցույց է տալիս ինչպես տարիների քանակը, այնպես էլ սկավառակում առկա երգերի քանակը։
Շապիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շապիկը ձևավորվել է Դին Տոռենսի և Ջիմ Էվանսի կողմից։ Խմբի անվանման լոգոտիպի դիզայնը մի անգամ չէ, որ օգտագործվել է the beach boys֊ի կողմից։
Երաժշտական երկերի ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին կողմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Ձայն | Տևողություն | |||||
1. | «Rock and Roll Music» | Չակ Բերի | Մայք Լավ | 2:29 | |||||
2. | «It’s OK» | Ուիլսոն Բրայան / Մ․ Լավ | Մ․ Լավ, Դենիս Ուիլսոն | 2:12 | |||||
3. | «Had to Phone Ya» | Բ․ Ուիլսոն / Մ․ Լավ / Դայանա Ռովել | Մ․ Լավ,, Դ․ Ուիլսոն, Կարլ Ուիլսոն, Բ․ Ուիլսոն | 1:43 | |||||
4. | «Chapel of Love» | Ջեֆ Բարի / Էլլի Գրինվիչ / Ֆիլ Սպեկտոր | Բ․ Ուիլսոն | 2:34 | |||||
5. | «Everyone’s in Love with You» | Մ․ Լավ | Մ․ Լավ | 2:42 | |||||
6. | «Talk to Me» | Ջո Սենեկա | Կ․ Ուիլսոն | 2:14 | |||||
7. | «That Same Song» | Բ․ Ուիլսոն / Մ․ Լավ | Բ․ Ուիլսոն | 2:16 | |||||
8. | «T M Song» | Բ․ Ուիլսոն | Ա․ Ջարդին | 1:34 |
Երկրորդ կողմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Ձայն | Տևողություն | |||||
1. | «Palisades Park» | Չակ Բարիս | Կ․ Ուիլսոն | 2:27 | |||||
2. | «Susie Cincinnati» | Ա․ Ջարդին | Ա․ Ջարդին | 2:57 | |||||
3. | «A Casual Look» | Էդ Ուէլս | Մ․ Լավ, Ա․ Ջարդին | 2:45 | |||||
4. | «Blueberry Hill» | Ալ Լյուիս / Լարի Ստոկ / Վինսենթ Ռոուզ | Մ․ Լավ | 3:01 | |||||
5. | «Back Home» | Բ․ Ուիլսոն / Բոբ Նորբերգ | Բ․ Ուիլսոն | 2:49 | |||||
6. | «In the Still of the Night» | Ֆրեդ Պերիս | Դ․ Ուիլսոն | 3:03 | |||||
7. | «Just Once in My Life» | Ջերի Գոֆին / Քերոլ Քինգ / Ֆ․ Սպեկտոր | Կ․ Ուիլսոն, Բ․ Ուիլսոն | 3:47 |
2000 թվականին ալբոմը միացավ ևս մի ալբոմի՝ «the beach boys Love You»֊ի հետ։
Ալբոմային սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rock and Roll Music / TM Song (Brother 1354; մայիսի 24 1976; № 5)
- It’s O.K. / Had to Phone Ya (Brother 1368; օգոստոսի 9 1976; № 29)
- Susie Cincinnati / Everyone’s In Love With You (Brother 1375; նոյեմբերի 9 1976)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Badman, Keith. the beach boys. The Definitive Diary of America’s Greatest Band: On Stage and in the Studio. San Francisco, California: Backbeat Books, 2004. ISBN 0-87930-818-4 p. 358
- ↑ 2,0 2,1 Badman, Keith. the beach boys. The Definitive Diary of America’s Greatest Band: On Stage and in the Studio. San Francisco, California: Backbeat Books, 2004. ISBN 0-87930-818-4 p. 364
- ↑ Badman, Keith. the beach boys. The Definitive Diary of America’s Greatest Band: On Stage and in the Studio. San Francisco, California: Backbeat Books, 2004. ISBN 0-87930-818-4 p. 388
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|