Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օռնե (ֆր.՝ Ornex) կոմունա Ֆրանսիայում՝ Ռոն-Ալպեր երկրամասի Ֆերնեյ Վոլտեր կանտոնում։ Կոմունայի օկրուգը Ժեն է։
Կոմունայի կոդը՝ 01281։
Օրնեյի Առաջին հիշատակումը վերաբերում է 1153 թվականին, երբ կոչվում էր Ornacho։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Օրնեն չի տուժել, շնորհիվ իր հարևան Շվեյցարիայի։
Կոմունան Փարիզ քաղաքից գտնվում է 410 կմ հարավ-արևելք, դեպի հյուսիս-արևելք՝ Լիոն քաղաք, 115 կմ է և 70 կմ արևելք Բուրկ ան Բրեսից[2]։ Կոմունայում չկա ղեկավարական կենտրոն։ Բաժանվում է 2 գյուղերի Մակոննե (Հյուսիսում) և Վիլլար Տակոն (Կենտրոնում)։
Կոմունայի բնակչությունը 2008 թվականին կազմել է 3163 մարդ։
Թվական |
Բնակչություն
|
1962 |
373
|
1968 |
519
|
1975 |
1042
|
1982 |
1065
|
1990 |
2263
|
1999 |
2663
|
2008 |
3163
|
Ժամանակաշրջան |
Անուն-ազգանուն
|
-1982 |
Ռենե Լավերն
|
1982-1995 |
Անդրե Բոլե
|
1995-1998 |
Գաբրիել Վիտալ Դյուրան
|
1998-2001 |
Դանիել Տրյուֆֆա
|
2001-2008 |
Ֆրեդերիկ Ժիրյա
|
2008- |
Ժակ Մերսե
|
2010 թվականին աշխատունակ տարիքի (15-64 տարեկան) ունեցող 2150 մարդկանցից 1617-ը տնտեսապես ակտիվ են եղել, 533-ը `պասիվ (ակտիվության ցուցանիշը` 75,2% է, 1999 թվականին՝ 69,9%)։ 1617 ակտիվ բնակիչներից աշխատել են 1524-ը (817 տղամարդ, 707 կին), գործազուրկ է եղել 93 մարդ (37 տղամարդ և 56 կին)։ 533 պասիվներից 215 հոգի եղել են աշակերտ կամ ուսանող, 108-ը՝ թոշակառու, 210 պասիվ են եղել այլ պատճառներով[3]։