[go: up one dir, main page]

Jump to content

Օռլան-10

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օռլան-10
Տեսակթռչող սարքի մոդել
Ենթատեսականօդաչու օդանավեր և shoulder wing?
Շահագործման սկիզբ2013
ՇահագործողներՌուսաստան
Միավոր արտադրված200 և 1000
 Orlan-10 Վիքիպահեստում

Օռլան-10, ռուսական բազմաֆունկցիոնալ ԱԹՍ, նախատեսված է դժվարամատչելի տեղանքում հետախուզական աշխատանքների, այդ թվում նաև որոնողական և վերանորոգման աշխատանքների համար։ Մշակվել է ռուսական «Հատուկ տեխնոլոգիական կենտրոն» ձեռնարկության կողմից։ Ընդգրված է մարտավարական օղակի համատեղ կառավարման համակարգում (ՄՕՀԿՀ), ինչի շնորհիվ խոցելու նպատակով կարող է հաղորդել թիրախները ՄՕՀԿՀ-ին միակցված մարտական մեքենաներին (հրետանային ինքնագնաց կայանք, տանկեր, հետևակի մարտական մեքենա, ՀՕՊ մեքենաներ)[1]։

ԱԹՍ-ի մշակողներն ունեն ռադիոտեխնիկական հետախուզության ոլորտում արտոնագրեր[2][3], որոնք վերաբերում են թիրախների կոորդինատների որոշմանը դրանց ռադիոկայաններից ստացվող ռադիոճառագայթների միջոցով, ինչպես նաև բջջային հեռախոսների և այլ ճառագայթող սարքերի աշխատանքին[4]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալիրի կազմում ներառված են օպերատորների աշխատատեղերը, ռադիոալիքների կառավարման և տվյալների փոխանցման սարքավորումը, տեխնիկական սպասարկման և ԱԹՍ-ի աշխատանքը ապահովող սարքավորումներ և ավտոնոմ աշխատանքի համար նախատեսված 1 կՎտ հզորությամբ բենզագեներատորը։

Կառավարման մեկ կետից կարելի է կառավարել մինչև 4 Օռլան-10 ԱԹՍ։ Անհրաժեշտության դեպքում համալիրի օգնությամբ հնարավոր է ստեղծել մինչև 30 օպերատորից բաղկացած լոկալ ցանց՝ միաժամանակ բաց թողնվող ԱԹՍ-ների օգտակար բեռնվածության կառավարման համար։

Քարտեզի փոխարեն օգտագործվում է մի քանի կետերի հետ կապակցված տեղանքի կետային պատկեր կամ էլեկտրոնային քարտեզ։ Երթուղու համար նշվում է մինչև 60 կետ, որոնցում հանձնարարվում է թռիչքի բարձրությունն ու թռիչքի հատկանիշը՝ բարձրության անցումը կամ օդային պարեկությունը։ Երթուղու ճշգրտումն իրականացվում է ռադիոալիքի միջոցով։ Օռլան-10-ի նոր մոդիֆիկացիան հագեցած է բարձր թույլատվությամբ 12 տեսախցիկներով, ինչը թույլ է տալիս ստեղծել որակյալ 3D քարտեզներ։

Հնարավոր է նշել «գլխավոր» ու վայրէջքի կետերը, նաև արտակարգ իրավիճակներում (ռադիոկապի կորուստ, ԳԼՈՆԱՍՍ/GPS-ի ազդանշանների բացակայություն, շարժիչի խափանում) ԱԹՍ-ի վարքի ալգորիթմները։ Օպերատորը կարգավորում է օգտակար բեռնվածության միացման և անջատման կետերը, իսկ տեսախցիկի օգտագործման դեպքում՝ կադրերի մասնակի համընկնման հարաբերությունը։

Համալիրի հնարավորությունները

  • օգտակար բեռնվածության և բորտային սարքավորումների անձնակազմի օպերատիվ փոխարինում
  • Լուսանկարահանման և վիդեոնկարահանման ապահովում ընթացիկ պարամետրերի (կոորդինատներ, բարձրություն, կադրի համար) գրանցման զուգորդմամբ
  • Օգտագործում դժվարին եղանակային պայմաններում և սահմանափակ հնարավորությամբ հարթակներում
  • Վերահսկող-չափող սարքավորման տեղադրում թևի բարձակների (կոնսոլ) ներսում
  • Բորտային գեներատորի առկայությունը թույլ է տալիս օգտագործել ակտիվ բեռնվածությունները ողջ թռիչքի ընթացքում
  • Մեկ ԱԹՍ-ի օգտագործումը որպես վերահաղորդիչ այլ ԱԹՍ-ների համար

Յուրահատկություններ

  • միաժամանակ մինչև 3-4 տեսակի բեռների տեղադրում
  • Կրիպտոպաշտպանված հրահանգատելեմետրիկ ալիք
  • Լուսանկարների (տեսանյութերի) տեղեկատվության փոխանցման կրիպտոպաշտպանված ալիք
  • Երկաստիճան խոտանակայուն կոդավորում երկու տեսակի ալիքներում
  • Սեփական մշակման վիտեոկոդեկներ
  • մեկ կառավարման կետից կարելի է կառավարել մինչև 4 ԱԹՍ
  • Ցանկացած ԱԹՍ կարող է ծառայել որպես ալիքի վերահաղորդիչ այլ ԱԹՍ-ների համար

Օռլան-10-ը հանդիսանում է թշնամու վերգետնյա կապի միջոցների ճնշման համար նախատեսված РБ-341В Լեեր-3 ՌԷՊ համալիրի բաղադրիչ մաս[1]։

Տեխնիկական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական տվյալներ[5]

  • Թռիչքային զանգված՝ 14 կգ
  • Օգտակար բեռնվածության զանգված՝ մինչև 5 կգ
  • Շարժիչ՝ ներքին այրման շարժիչ (А-95 բենզին)
  • Վայրէջքի եղանակը՝ պարաշյուտի վրա
  • Արագությունը օդում՝ 90-150 կմ/ժ
  • Թռիչքի առավելագույն շարունակականությունը՝ 16 ժ
  • Համալիրի կիրառման առավելագույն հեռավորությունը՝ մինչև 120 կմ կառավարման վերգետնյա կայանից (մինչև 600 կմ ավտոնոմ ռեժիմով)[6]
  • Թռիչքի առավելագույն բարձրությունը ծովի մակերևույթից՝ 5000 մ
  • Մեկնարկման ժամանակ քամու առավելագույն թույլատրելի արագությունը՝ 10 մ/վ
  • Երկրի մակերևույթում աշխատանքային ջերմաստիճանի դիապազոնը՝ -30 - +40 °C
Մոդիֆիկացիաներ   Օռլան-10
Թևի բացվածք, մ   3.10
Երկարություն, մ   1.80
Բարձրություն, մ
Զանգված, կգ
  Դատարկ   12.50
  Առավելագույն թռիչքային   18
Շարժիչի տեսակ   1 ներքին այրման
Հզորություն, ձ/ու   1 х
Ամենաշահավետ արագություն, կմ/ժ   100-150
Գործնական հեռավորություն, կմ   600
Գործողության շառավիղ, կմ   50-120
Թռիչքի շարունակականություն, ժ   10-18
Գործնական բարձրահասություն, մ   6000

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Комплекс «Леер» с беспилотным летательным аппаратом «Орлан-10»». bastion-opk.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  2. «Способ и устройство определения координат источника радиоизлучения». www.findpatent.ru. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.
  3. «Способ пеленгации радиосигналов и пеленгатор для его осуществления». www.findpatent.ru. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.
  4. «Орланы Питерские или притча о старухе, маршале Неделине и академике Сахарове» (ռուսերեն). Inform Napalm. 2015 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.
  5. «Беспилотный летательный аппарат БПЛА «Орлан-10»». bla-orlan.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 28-ին.
  6. «Комплекс «Леер» с беспилотным летательным аппаратом «Орлан-10»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
  7. «Вечерняя Москва — В небе Сирии отличились «Орланы» с «Гранатами»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  8. США: Россия проводит полеты беспилотников над Сирией
  9. «Определена траектория полета потерпевшего крушение Ту-154». Сайт Новости Mail.Ru. 2016 թ․ դեկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 26-ին.
  10. Украинский вертолёт Ми-24 сбил ещё один беспилотник РФ над Лисичанском
  11. [1]
  12. [2]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]