Սինձ
Սինձ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Tragopogon L. (1753) | ||||||||||||
Տեսակներ | ||||||||||||
|
Սինձ, այծամորուս կամ քոշմորուք, (լատին․՝ Tragopógon), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի երկամյա կամ բազմամյա, կաթնանման հյութ պարունակող խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 150 (այլ տվյալներով 84) տեսակ[1]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական անվանումը ծագել է հին հունարեն՝ τράγος (tragos) - այծ և πώγων (pogon) - մորուք բառերից, որը բացատրվում է նրանով, որ բույսը այծի մորուսի տեսք ունի[2]։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունն ուղիղ է (բարձրությունը՝ 10–60 սմ)։ Տերևները հերթադիր են, նշտարաձև կամ գծանշտարաձև։ Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ լեզվակավոր, սովորաբար՝ դեղին, հազվադեպ՝ ծիրանագույն, մանուշակագույն։ Պտուղը երկարավուն, իլիկաձև, սպիտակ, թափվող փուփուլով սերմիկ է։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներում ստեղծվել են սնձի տնկադաշտեր։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված Եվրոպայի բարեխառն գոտում։ Սնձի տեսակներով առանձնապես հարուստ են Միջին Ասիան և Կովկասը։ Հայաստանում հանդիպում է 10 տեսակ՝ հացազգատերև, մարգագետնային, արևելյան, Սոսնովսկու և այլն։ Առավել տարածված է հացազգատերև սինձը, աճում է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում՝ մարգագետիններում, տափաստաններում, անտառի բացատներում, չոր, քարքարոտ լանջերին, աղբոտ վայրերում։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում՝ 12 տեսակ՝
- Սինձ հացազգատերեվ (T. graminofolius),
- Սինձ մարգագետնային (T. pratensis),
- Սինձ արևելյան (T. orientalis),
- Սինձ Սոսնովսկու (T. sosnovskyi) և այլն։
Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում։ Աճում է մարգագետիններում, տափաստաններում, անտառի բացատներում, չոր, քարքարոտ լանջերին և այլն։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեղրատու է։ Սինձը կարելի է ուտել թարմ քաղելուց հետո, քաղցրահամ է։ Սինձից հայկական գյուղերում պատրաստվել է ձութ։ Տերևները, ցողուններն ու արմատներն օգտագործվում են սննդի մեջ։ Նաև կերաբույս է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ինուլին, կաուչուկ։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Tragopogon dubius
|
Tragopogon coelesyriacus
|
Տեսակները GRIN կայքի[3] տվյալների.
T. acanthocarpus Boiss |
|
T. marginatus Pavlov |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Виды рода Козлобородник (Tragopogon)» (անգլերեն). The Plant List. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1–ին-ին.
- ↑ Животные и растения. Иллюстрированный энциклопедический словарь. — М.: Эксмо, 2007. — С. 591. — 1248 с. — 5000 (доп. тираж) экз. — ISBN 5-699-17445-1
- ↑ Список таксонов рода Козлобородник Արխիվացված 2015-09-24 Wayback Machine на сайте GRIN.(անգլ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кирпичников М. Э. Семейство сложноцветные, или астровые (Asteraceae, или Compositae) // Жизнь растений. В 6-ти т. / под ред. А. Л. Тахтаджяна. — М.: Просвещение, 1981. — Т. 5. Ч. 2. Цветковые растения. — С. 462—476. — 512 с. — 300 000 экз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- USDA Plants database Tragopogon L.
- Jepson Manual treatment of the genus
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինձ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինձ» հոդվածին։ |
|
|