Պիոններ
Ենթադաս | մեզոններ[1] և pseudoscalar meson? |
---|---|
Տեսակ | ներատոմային մասնիկ |
Կազմություն | |
Վիճակագրություն | Բոզոնային |
Հիմնարար փոխազդեցություններ | Թույլ փոխազդեցություն, Ձգողականություն, Ուժեղ փոխազդեցություն |
Նշանակումը | π+, π-, π0 |
Տեսություն | Հիդեկի Յուկավա (1935) |
Հայտնագործում | Սեզար Լատե, Ջուզեպե Օկիալինի (1947), Սեսիլ Փոուել |
Տեսակների քանակ | 3 |
Զանգված | π+` 139,57018(35) ՄէՎ/c2 π0` 134,9766(6) ՄէՎ/c2 |
Էլեկտրական լիցք | π+` +1 e, π-` -1 e, π0` 0 e |
Սպին | 0 |
Զույգություն | -1 |
Իզոսպինի z-բաղադրիչ | 1 |
Իզոսպինի քվանտային թիվ | 1 |
Pions Վիքիպահեստում |
Պիոններ, -մեզոններ, պի-մեզոններ, երեք անկայուն տարրական մասնիկներից կազմված խումբ, այդ մասնիկներից երկուսը ( և ) լիցքավորված են, իսկ երրորդը () չեզոք է։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիոնները միջուկային ուժերի դաշտի քվանտներ են և իրականացնում են, մասնավորապես, նուկլոնների կապը ատոմային միջուկում։ և մեզոնները կազմում են մասնիկ-հակամասնիկ զույգ միմյանց նկատմամբ, այդ պատճառով դրանց կյանքի տևողությունները () և զանգվածները () միևնույնն են․
- վրկ,
- ՄԷվ/
(-ն էլեկտրոնի զանգվածն է, -ն՝ լույսի արագությունը)։ -ն նույնական է իր հակամասնիկին, այսինքն՝ բացարձակ չեզոք մասնիկ է․
- վրկ,
- ՄԷվ/:
Պիոնների սպինը զրո է, իզոտոպ սպինը՝ մեկ (կազմում են իզոտոպ տրիպլետ)։ Պիոնների բարիոնային լիցքը և տարօրինակությունը հավասաար են զրոյի։
Պիոնների հայտնագործումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուժեղ փոխազդեցությունների կարճահեռ բնույթն ու մեծ ուժը բացատրելու համար Հիդեկի Յուկավան 1935 թվականին կանխագուշակեց պիոնների գոյությունը, որոնք, ըստ նրա ենթադրության, էլեկտրոններից մոտավորապես 200-300 անգամ ծանր պետք է լինեին։ 1936 թվականին տիեզերական ճառագայթներում հայտնաբերվեց այդպիսի զանգվածով մի մասնիկ, սակայն հետազոտությունները ցույց տվեցին, որ դրան հատուկ չէ սպասվող ուժեղ փոխազդեցությունը, և այն կոչվեց մյուսն։ 1947-ին Ս․ Պաուելը և ուրիշներ ֆոտոմիջուկային էմուլսիաների մեթոդով տիեզերական ճառագայթներն ուսումնասիրելիս հայտնաբերեցին լիցքավորված պիոններ, գրանցելով դրանց հետևյալ տրոհումը․
(-ն մյուոնային նեյտրինոն է)։
Չեզոք -մեզոնները փորձով հայտնաբերվել են միայն 1950 թվականին։
Մասնակցությունը հիմնարար փոխազդեցություններին
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիոնները մասնակցում են բոլոր հայտնի փոխազդեցություններին՝ ուժեղ, էլեկտրամագնիսական, թույլ և գրավիտացիոն։
Պիոնների գրավիտացիոն փոխազդեցությունն աննշան է և չի ուսումնասիրված։
Պիոնների համար ամենաբնորոշը ուժեղ փոխազդեցությունն է։ Լինելով ուժեղ փոխազդող մասնիկներից՝ հադրոններից թեթևագույնը, պիոններն էական դեր են կատարում միջուկային և տարրական մասնիկների ֆիզիկայում։ Դրանք առատորեն ծնվում են արագացուցիչներում ստացվող կամ տիեզերական ճառագայթներում գոյություն ունեցող բարձր էներգիայի մասնիկների բախումների ժամանակ (լաբորատորիաներում կամ մթնոլորտում)։ Ուժեղ փոխազդեցության պրոցեսներից են պիոնների ցրումը նուկլոններից, հականուկլոնների և նուկլոնների անիհիլացումը՝ պիոնների առաջացումով, տարօրինակ մասնիկների ծնումը պիոններից և այլն։
Թույլ փոխազդեցությամբ են պայմանավորված լիցքավորված պիոնների բոլոր տրոհումները, ինչպես նաև դրանց առաջացումը ավելի ծանր մասնիկների, օրինակ, -մեզոնի տրոհման ժամանակ՝
- ։
էլեկտրամագնիսական փոխազդեցության օրինակ է չեզոք պիոնի հիմնական տրոհումը երկու -քվանտի՝
- ։
Պիոնների դերը միջուկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիոնները, չնայած կյանքի կարճ տևողությանը, էլեկտրոնների նման կարող են պտտվել միջուկների շուրջը և կազմել մեզոատոմներ։ Ըստ արդի տեսության, պիոնները կազմված են ավելի տարրական մասնիկներից՝ մի քվարկից և մի հակաքվարկից։
Կիրառություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիոնի փոխազդեցության երևույթները կարևոր նշանակություն ունեն միկրոաշխարհի տարբեր պրոցեսների ուսումնասիրման համար։ Հատուկ արագացուցիչներից՝ «մեզոնային ֆաբրիկաներից» ստացվող պիոնների փնջերը կիրառվում են ճառագայթային թերապիայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Tanabashi M., R.M. Barnett, Nakamura K., Carena M., Basaglia T., Cerri A., Chakraborty D., J.J. Beatty, Cowan G., Dahl O. et al. Review of Particle Physics // Phys. Rev. D / American Physical Society — APS, 2018. — Vol. 98, Iss. 3. — P. 41, 92. — ISSN 1550-7998; 1550-2368; 0556-2821; 1089-4918; 2470-0010 — doi:10.1103/PHYSREVD.98.030001
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Պիոններ» հոդվածից (հ․ 9, էջ 301 )։ |