[go: up one dir, main page]

Jump to content

Ղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղ, ղ
ՏեսակՀայկական այբուբենի տառ
ՄեծատառՂ
Փոքրատառղ
Մասն էՀայոց գրեր
Այբուբեն(ներ)Հայերեն այբուբեն
Տեղը այբուբենում18-րդ
Հնչույթղատ
Հայերենի այբուբեն
Ա ա Ծ ծ Ջ ջ
Բ բ Կ կ Ռ ռ
Գ գ Հ հ Ս ս
Դ դ Ձ ձ Վ վ
Ե ե Ղ ղ Տ տ
Զ զ Ճ ճ Ր ր
Է է Մ մ Ց ց
Ը ը Յ յ Ւ ւ
Թ թ Ն ն Փ փ
Ժ ժ Շ շ Ք ք
Ի ի Ո ո և
Լ լ Չ չ Օ օ
Խ խ Պ պ Ֆ ֆ

Ղ, ղ, (անվանում՝ ղատ), հայկական այբուբենի 18-րդ տառը։ Թվային արժեքը՝ «90»[1][2][3][4]։

Կրկնակ բաղաձայնները

[խմբագրել | խմբագրել կոդը]


Հայերենի կրկնակ ղ-ով գոյականներից են՝

ուղղություն,

և, ընդհանրապես՝ ուղիղ արմատով կազմված գոյականներ՝

ուղղորդում
ուղղափառություն
ուղղահավատ
ուղղագրություն և այլն։

Ղատասացություն

[խմբագրել | խմբագրել կոդը]


Ղատասացությունը մանկական լեզվական արատ է, երբ նախադպրոցական տարիքի երեխաները ռ հնչյունի փոխարեն արտասանում են ղ` ամաղ, ղետին, սաղնարան և այլն։ Տարիք հետ, սովորաբար, դպրոցական տարիքի մեջ մտնելուց հետո ինքնաբերաբար անցնում է։

Ղատագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]


Հայերենի ուղղագրության մեջ տարածված երևույթ է, երբ օտար լեզուներից, հիմնականում` լատիներենից, հունարենից, եբրայերենից փոխառնված ինչպես հասարակ, այնպես և հատուկ անուններում լ հնչյունին փոխարինում է ղ-ն՝ Երուսաղեմ, սաղմոս, Նեղոս և այլն։ Դա բացատրվում է նրանով, որ հին հայերենում «ղ»-ն արտասանվում էր որպես կոշտ «լ»։

Յունիկոդում ներկայացված է՝

  • մեծատառ՝ «Ղ». U+0542
  • փոքրատառ՝ «ղ». U+0572
Արլ. Արմ.
Dots
12456
Dots
126

Ստեղծումը և ձևերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 - 406 թվականներին տառակերտման սեփական սկզբունքով։ Միջնադարում օգտագործվել են «երկաթագիր», «գրչագիր», «նոտրգիր», «շղագիր» տառատեսակները։

Կազմված է երեք ուղղաձիգ տարրերից, ընդ որում կարճ տարրը տեղավորված է երկարի ձախ կողմում, հավասար բարձրությամբ, և իրար են միանում վերին ծայրերից, իսկ լայնը գտնվում է երկարի աջ կողմում, ստորին ծայրից ցած, և երկարի ստորին ծայրին է միանում իր վերին ծայրով՝ Ղ։ Ունի բոլոր հինգ տառատեսակները, որոնցում պահպանում է գծագրական իր յուրահատկությունը, համարյա առանց էական ձևափոխությունների։

  • Գրչագիրը գրվում է երկու տողագծերի միջև ուղղաձիգ՝ Ղ, և թեթև աջ թեքված։
  • Երկաթագիրը նույն գրչագիրն է, կարճի ու երկարի կոր նուրբով միացած՝ Ղ։ Օգտագործվել է նաև որպես գլխագիր։
  • Բոլորգրում, շղագրում և նոտրգրում հաճախ կորցնում է լայնը։
  • Ղ տառը նշանագրում է հայերենի ետնալեզվային շփական ձայնեղ բաղաձայն հնչյունը (հնչույթը)։ ժամանակակից արևելահայ գրական տարերակներում երբեմն խլանալով հնչում է խ (հաղթել-հախթէլ)։
  • Ղ նշանակել է իննսուն ու իննսուներորդ, բյուրի նշանով՝ (’Ղ) իննսուն բյուր (900000)։ Արաբական թվանշանների գործածությունից հետո օգտագործվել է որպես քանակական և դասական թվական։ Այժմ գործածվում է միայն դասական թվականի արժեքով (Ղ-ինըսուներորդ)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
  2. Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
  3. Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
  4. Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։