Հիմենևս
Հիմենևս | |
---|---|
Տեսակ | հունական դիացաբանության աստված և բնության աստվածություն |
Սեռ | արական |
Երևի համընկնում է | Hymen? |
Հայր | Դիոնիսոս, Ապոլլոն և Magnes? |
Մայր | Աֆրոդիտե, Կալլիոպե, Տերփսիքորա, Ուրանիա և Կլիո |
Ասպարեզ | ամուսնություն |
Hymen (god) Վիքիպահեստում |
Հիմենևս (հին հունարեն՝ Ὑμήν), հունական դիցաբանության[1] ամուսնության աստված, որի հետ են կապված ամուսնական օրհներգեր[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա ծագման հետ կապված՝ դիցաբանական կերպարները հակասական են[3]։ Հիմենևսը Ապոլլոնի և ինը մուսաներից մեկի (Կալիոպեի[4] կամ Թերփսիքորայի[5]), կամ էլ Կլիոյի[6] որդին էր։ Ըստ Քսանթոս Լիդիացու՝ Դիոնիսոսի և Աֆրոդիտեի որդին էր, ինչպես նաև՝ Տանտալոսի և Ասքալոսի հայրը[7]։
Նրա մասին ասքերից մեկի համաձայն՝ Հիմենևսը Ապոլլոնի սիրեցյալ Մագնետայի որդին էր։ Սիրո պատճառով Ապոլլոնը չէր լքում Մագնետայի տունը, իսկ Հերմեսն այդ ժամանակ գողանում է նրա կովերը[8]։ Հիմենևսին նաև համարում են Հեսփերոսի կամ Փամիրիսի որդի[5]։
Նոննեսի պոեմի համաձայն՝ Հիմենևսը Դիոնիսոսի սիրելին էր[9] և բեովտիացիների հրամանատարը Դիոնիսոսի հնդկական արշավանքի ժամանակ[10]։ Արշավանքի ժամանակ վիրավորվեց Մելանեոսի կողմից[11]։ Մրցել է նաև Օֆելտի խաղերի նետաձգության մրցույթում[12]։
Նոննեսի մոտ հիշատակվում է նաև ևս մեկ Հիմենևս, որը Ուրանոսի որդին էր և ամուսնության աստվածը[13]։ Նա Կոտտաբոս էր խաղում Էրոսի հետ[14]։ Աֆրոդիտեի դեսպանն էր Էրոսի մոտ[15]։
Դիոնիսոսի հարսանիքի ժամանակ առևանգվել է մոյրաներից մեկի կողմից[16]. Նրան վերակենդանացնում է Ասկլեպիոսը[17]։
Առասպելներում նա ներկայացվում է որպես կնոջ գեղեցկությամբ աչքի ընկնող պատանի, որը մահանում է ծաղկուն հասակում, իր ամուսնության օրը՝ երիտասարդության և գեղեցկության անցողիկության պատճառով։ Նրան հուղարկավորում է իր մայրը՝ մուսան։ Այս պատմությունը խորհրդանշում է ամուսնության պատճառով անմեղության ու մաքրության կորուստը։ Բացի այդ, Հիմենևսի մահը խորհրդանշում է նաև ամուսնությունից հետո էրոտիկ հարաբերությունների դադարեցումը։
Ըստ մի աթենական ասքի՝ աթենացի Հեմինևսը գեղեցկատես պատանի է, որին առևանգում են ծովահենները Դեմետրայի և Էլևսինեի տոնակատարության ժամանակ՝ մյուս աղջիկների ու կանանց հետ միասին։ Երազում ծովահենները սպանվում են, իսկ Հիմենևսը աղջիկներին Աթենք է վերադարձնում[18]։
Արվեստում (մասնավորապես հռոմեական և հատկապես Պոմպեյից հայտնաբերած որմնանկարներում) Հիմենևսը համարվում է սլացիկ պատանի՝ մի ձեռքին ջահ, իսկ մյուսին՝ դափնեպսակ, դեմքի խիստ արտահայտությամբ, որով էլ տարբերվում է Էրոսից։ Հագին զաֆրանե թիկնոց է[19]։
Ըստ փիլիսոփա Պրոկլուսի՝ Հիմենևսը Աֆրոդիեի, Ուրանոսի և Հեփեստոսի մտացածին ամուսնությունն էր[20]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Мифы народов мира. М., 1991—92. В 2 т. Т. 1. С. 304.
- ↑ Гомер. Илиада XVIII 493; Псевдо-Гесиод. Щит Геракла 274.
- ↑ См. также Еврипид. Гераклиды 916; Бион. Плач об Адонисе 87.
- ↑ Схолии к Пиндару. Пифийские песни IV 313 // Комментарий Д. О. Торшилова в кн. Гигин. Мифы. СПб, 2000. С. 286.
- ↑ 5,0 5,1 Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т. 2. С. 155.
- ↑ Гигин. Мифы, выписки Досифея 1.
- ↑ Стефан Византийский. Этника // Комментарий Д. О. Торшилова в кн. Гигин. Мифы. СПб, 2000. С. 286.
- ↑ Гесиод. Великие Эои, фр. 256 М.-У. = Антонин Либерал. Метаморфозы 23, 1—2.
- ↑ Нонн. Деяния Диониса XV 162—164; XXIX 14; Лихт Г. Сексуальная жизнь в Древней Греции. М., 2003. С. 397, из Псевдо-Климента Римского.
- ↑ Нонн. Деяния Диониса XIII 84.
- ↑ Нонн. Деяния Диониса XXIX 75.
- ↑ Нонн. Деяния Диониса XXXVII 732.
- ↑ Нонн. Деяния Диониса XXIV 84.
- ↑ Нонн. Деяния Диониса XXXIII 66.
- ↑ Драконций. Медея 88.
- ↑ Пиндар, фр. 139 Бергк.
- ↑ Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека III 10, 3.
- ↑ Первый Ватиканский мифограф I 74.
- ↑ Овидий. Метаморфозы X 1.
- ↑ Прокл. Гимны V 5.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիմենևս» հոդվածին։ |
|