Նե Էր (փետրվարի 15, 1912(1912-02-15)[1], Կունմին, 雲南省, Թայվան - հուլիսի 17, 1935(1935-07-17)[2][1], Ֆուձիսավա, Koza District, Կանագավա, Ճապոնիա), չին կոմպոզիտոր։ Չինաստանի կոմկուսի անդամ 1931 թ.-ից։ 1929 թ-ից ուսումնասիրել է եվրոպական երաժշտության տեսություն։ 1931 թ.-ից ապրել է Շանհայում, մասնակցել հեղափոխական շարժմանը։ Եղել է Սովետական Միության բարեկամների ընկերության անդամ։ Նե Էրը «Փոթորիկը Յանցզիի վրա» մեկ գործողությամբ օպերայի, հեղափոխական, հայրենասիրական, քնարական երգերի (գրված կինոնկարների համար) հեղինակ է։ Նրա «Կամավորների քայլերգ»ը դարձել է ՉԺՀ պետական հիմնը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 211)։