Կովելին
Արտաքին տեսք
Կովելին | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | CuS |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 2.CA.05a[1] |
Դանա դասակարգում | 2.8.12.1 |
Բյուրեղային համակարգ | Վեցանկյուն բյուրեղային համակարգ |
Ենթակատեգորիա | covellite mineral group?[2][1] և սուլֆիդներ |
Կովելին, հանքանյութ, կոչվում է հայտնաբերողի՝ իտալացի քիմիկոս Նիկոլա Կովելիի ազգանվամբ[3]։
Քիմիական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոլեկուլային բանաձևը CuS-ն է։ 66.48%-ով բաղկացած է պղնձից, և 33, 52%-ով ծծմբից։ Խառնուրդների ձևով պարունակում է երկաթ, սելեն, արծաթ, կապար։ Բյուրեղային համակարգը հեքսագոնային է (վեցանկյունային)։
Բնութագիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բյուրեղները հազվադեպ են։ Կովելոինը սովորաբար առաջացնում է հողախառն, մրուրախառն կամ փոշեխառն ագրեգատներ։ Գույնը՝ լեղակի կապույտ։ Կովելինը փայլատ է։ Կարծրությունը՝ 1, 5—2, 0, խտությունը՝ 4600 կգ/մ³։ Տարածված է պղնձի, բազմամետաղային և հրաքարային հանքավայրերի երկրորդային սուլֆիդային հարստացման զոնայում։ Հիդրոթերմալ առաջնային կովելինը քիչ է հանդիպում (Հայաստանում հանդիպում է է Տանձուտի հանքավայրում)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Strunz K. H., Nickel E. H. Strunz Mineralogical Tables: Chemical-Structural mineral classification system. 9th edition (գերմ.) — 9 — E. Schweizerbart’sche Verlagsbuchhandlung, 2001. — ISBN 978-3-510-65188-7
- ↑ Kivet (фин.) — Helsinki: Werner Söderström Osakeyhtiö, 2000. — P. 26. — ISBN 978-951-0-31579-8
- ↑ Mindat.org
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 626)։ |