Ապելլես (հին հունարեն՝ Ἀπελλῆς, լատին․՝ Apelles, շուրջ մ.թ.ա. 370Կոլոփոն, Իոնիա - մ.թ.ա. 306 թթ.), հին հույն նկարիչ։ Սովորել է Սիկիոնում։ Աշխատել Է Եփեսոսում, Կոստյում, Ալեքսանդրիայում (Եգիպտոս)։ Պլինուս Ավագի վկայությամբ, եղել Է մակեդոնյան թագավորների պալատական նկարիչը։ Աշխատել Է տեմպերայով, փայտե տախտակների վրա, հմտորեն կիրառել Է լույսի և ստվերի փոխհարսւբերումները։ Ալեքսանդր Մակեդոնացու պալատական նկարիչն ու պատկերագիրն էր։ Նրա գործերն առանձնանում էին մեծ ռեալականությամբ։ Ապելլեսի գործերի մեջ հատուկ հռչակ էր վայելում Աֆրոդիտե Անադիոմենեի (Ծովից բարձրացող) նկարը։ Նկարչի մասին տեղեկությունների հիմնական աղբյուրը հին հռոմեացի հեղինակ Պլինիոս Ավագի «Բնական պատմություն» աշխատությունն է, որը նաև պարունակում է Ապելլեսի մասին մի քանի անեկդոտային բնույթի պատմություններ։ Ապելլեսի՝ ժամանակին փառաբանված գործերը չեն պահպանվել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 508)։