[go: up one dir, main page]

Jump to content

Աբակա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբակա
Աբակա
Աբակա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Իմբիրածաղկավորներ (Zingiberales)
Ընտանիք Ադամաթուզազգիներ (Musaceae)
Ցեղ Musa
Տեսակ Աբակա (M. textilis)
Միջազգային անվանում
Musa textilis
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Աբակա կամ տեքստիլ բանան (հայերեն՝ Թելասմբուկ, իսպ.՝ abacá, լատին․՝ Músa téxtilis), բանանազգիների ընտանիքի, բանան ցեղի բազմամյա խոտաբույս։ Աբակայի հայրենիքը Ֆիլիպիններն են։

Եվրոպական կենցաղ բույսը մուտք է գործել 1768 թվականից, երբ իսպանացիները սկսեցին այն աճեցնել մանրաթելի արտահանման նպատակով։ Աբական սկզբում աճեցնում էին Ֆիլիպիններում, 1920 թվականներից նաև Ինդոնեզիայում, Կենտրոնական Ամերիկայի երկրներում (Կոստա Ռիկա, Հոնդուրաս)։ Աբական օգտագործվում է հաստ պարանների, ձկնորսական ցանցերի արտադրության համար, այն աղի ջրում չի քայքայվում։ Բույսի մանրաթելային մասը հասունանում է 18-24 ամսում, որից հետո մանրաթելը կեղևից մաքրվում է, արևի տակ չորացվում և կարող է արտադրության մեջ օգտագործվել առանց լրացուցիչ վերամշակման, նույնիսկ առանց մանելու[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբակա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբակա» հոդվածին։