Car Radio, երգ, որը գրել և ձայնագրել է ամերիկյան Twenty One Pilots երաժշտական դուետը, սկզբնապես թողարկվել է 2011 թվականին՝ նրանց երկրորդ ստուդիական ալբոմում (Regional at Best)[3]։ Այն վերաթողարկվել է 2014 թվականի մարտի 18-ին՝ որպես իրենց երրորդ ստուդիական ալբոմի (Vessel) հինգերորդ և վերջին սինգլ։
Երգը ոգեշնչված է այն իրադարձությամբ, որը տեղի ունեցավ ֆրոնտմեն Թայլեր Ջոզեֆի հետ` քոլեջում ուսման ժամանակ[4]։ Rock Sound-ին տված հարցազրույցում նա բացատրեց, որ մի օր ուշացել է դասից և մոռացել է փակել իր ավտոմեքենայի դուռը։ Դասերից հետո նա վերադարձել է և հայտնաբերել, որ ինչ-որ մեկը սողոսկել է իր մեքենայի մեջ ու գողացել այն ամենը, ինչ եղել է, այդ թվում՝ ռադիոն, GPS-ը և իր ձայնասկավառակները։ Այդ ժամանակ Ջոզեֆը չուներ ֆինանսներ, որ փոխատուցի այն, ինչ կորցրել էր։ Առանց մեքենայի ռադիոընդունիչի հետագա աշխատանքային փորձը նրան ստիպում է գիտակցել ,որ «երաժշտությունը կարող է շեղել ձեր ուշադրությունը և կարող է կանգնել այն ճանապարհին, որտեղ ցանկանում է գնալ ձեր միտքը»[4]։ Երգը էլեկտրոնային երաժշտության, ռոք և փոփ երաժշտության խառնուրդ է։ Երկրորդ հատվածից հետո առավել բնորոշ են էլեկտրական կիթառի հնչյունների սինթեզատորը և մեկ մասերը։
Երաժշտական տեսահոլովակը, որի ռեժիսորը Մարկ Էշլեմանն էր, YouTube-ում ներբեռնվել է 2013 թվականի ապրիլի 19-ին[5][6]։ Այն նկարահանվել էր համերգի ժամանակ։ Տեսահոլովակի սկզբում Թայլեը նստած է լոգասենյակի սալիկապատված հատակին և երգում, այնուհետև նա կտրում է իր մազերը, հագնում Բալակլավան և դուրս է գալիս բեմ, որտեղ նվագում է Ջոշ Դանը։ Ջոզեֆը մտնում է ամբոխի մեջ, որն սկզբում անշարժ կանգնած է, բայց երբ Թայլերը սկսում է ցատկել նրանք ցատկում են նրա հետ։ Տեսահոլովակը ավարտվում է նրանով, որ Ջոզեֆը երգում է երգի վերջին բառերը, ընկնում բեմից և էկրանը սևանում է։
2019 թվականի մայիսի դրությամբ տեսահոլովակը YouTube-ում հավաքել է ավելի քան 220 մլն դիտում։
2014 թվականի ապրիլի 13-ին Twenty One Pilots դուետը «Car Radio» երգով ելույթ ունեցավ 2014 MTV Movie Awards-ի ժամանակ[7]։ Նույն ամսվա 28-ին` Late Night with Seth Meyers-ում[8]։ Նրանք նաև հանդես եկան BBC Radio 1's Big Weekend 2016-ում մայիսի 28-ին[9]։