[go: up one dir, main page]

Jump to content

Banana Fish

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Banana Fish
ճապ.՝ BANANA FISH
Երկիր Ճապոնիա[1][2]
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

Banana Fish, մանգա, որը ստեղծվել է Ակիմի Յոսիդոյի կողմից, և հրապարակվել է 1985-1994 թվականներին «Bessatsu Shojo Comic» ամսագրում։ 1994 թվականի սեպտեմբերին լույս տեսավ տանկոբոնների 19 հատոր։ Չնայած «BananaFish»-ը պատկանում է շոջո ժանրին, քննադատները նշել են այդ մանգայի ունեցած ազդեցությունը յաոյ ժանրի վրա, ինչպես նաև վերջինիս հայտնիությունը ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց շրջանում[3]։.

Մանգան «MAPPA» ստուդիայի կողմից ադապտացվել է անիմե սերիալի տեսքով, որը 2018 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր հեռարձակվել է «noitaminA» հեռուստաալիքով։

Սյուժե

1973 թվականն է, Վիետնամ։ Ամերիկացի զինվորը հանկարծակի խելագարվում է և կրակ բացում իր ընկերների վրա։ Միակ բառերը, որ նա ասել է՝ բանանից ձուկ։

12 տարի անց ոստիկանությունը հետաքննում է մի շարք առեղծվածային ինքնասպանություններ, իսկ մահացող մարդը ավազակախմբի երիտասարդ և խարիզմատիկ առաջնորդ Էշին փոխանցում է խորհրդավոր նյութ պարունակող ամպուլա․․․

Կերպարներ

Էշ Լինկս (ճապ.՝ アッシュ・リンクス Աշշու Րինկսու)

Սեյու՝ Յումա Ուտիդա

Նյու Յորքի փողոցային ավազակախմբի տասնյոթամյա առաջնորդ։ Նրա տեսքը հիմնված է թենիսիստ Ստեֆան Էդբերգի և դերասան Րիվեր Ֆենիկսի վրա։

Էյջի Օկումուրա (ճապ.՝ яп. 奥村 英二 Օկումուրա Էյջի)

Սեյու՝ Քենջի Նոձիմա

Ճապոնական քոլեջի 19-ամյա ուսանող և նախկին ձողացատկորդ։ Էյջիի արտաքին տեսքը հիմնված է Հիրոնոբու Նոմուրի դերասանին։

Մաքս Լոբո (ճապ.՝ яп. マックス・ロボ Մաքքուսու Րոբո)

Սեյու՝ Հիրոակի Հիրատա

Վիետնամի պատերազմի վետերան, անկախ լրագրող և Նյու Յորքի ոստիկանական բաժնի նախկին աշխատակից։ Մաքսի արտաքին տեսքի նախատիպը Հարիսոն Ֆորդն է ։

Սյունիտի Իբե (ճապ.՝ яп.伊部 俊一 Իբե Սյունիտի)

Սեյու՝ Սինձի Կավադա

Ճապոնացի ֆոտոլրագրող, ով գալիս է Նյու Յորք, որպեսզի ռեպորտաժ պատրաստի փողոցային ավազակախմբերի մասին։

Դինո Գոլցինե (ճապ.՝ яп. ディノ-ゴルツィネ Դինո Գորուցինե)

Սեյու՝ Ունսե Իսիձուկա

Օրենքով գող, ով ձգտում է ընդլայնել իր իշխանությունը՝ վաճառելով թմրանյութ Միացյալ Նահանգներին։

Մեդիա

Մանգա

«BananaFish»-ը հրապարակվել է «Shogakukan» հրատարակչության «Bessatsu shoujo Comic» ամսագրում 1985 թվականի մայիսից մինչև 1994 թվականի ապրիլը։ Մանգայի շարքը հավաքվել էր տանկոբոնների 19 հատորների և բունկոբանի 11 հատորների տեսքով։

Անիմե

«BananaFish»-ը ադապտացվել է 24 սերիայից բաղկացած անիմեի տեսքով, որը թողարկվել է «MAPPA» ստուդիայի և ռեժիսոր Հիրոկո Ուցումի կողմից։ Սերիալը ցուցադրվել է «Fuji TV» հեռուստաալիքով «Noitamina» ծրագրային բլոկում և«Amazon Prime Video» հոսքային մուլտիմեդիայում 2018 թվականի հուլիսի 5-ից մինչև դեկտեմբերի 20-ը[4][5]։ Անիմեն նկարահանվել է Ակիմի Եսիդայի դեբյուտի 40-ամյակի տոնակատարության նախագծի շրջանակներում[6]։ Սերիայում կատարվող գործողությունները 1980-ական թվականներից տեղափոխվել է 2010 թվական։ Վիետնամական պատերազմը փոխել են իրաքյան պատերազմի հետ, ավելացվել են սմարթֆոններ և այլն[7]։

Քննադատություն և ազդեցություն

«Banana Fish»-ը ստացել է քննադատական և առևտրային ճանաչում և վաճառվել է ավելի քան 12 միլիոն օրինակով Ճապոնիայում[8][9]։ 1998 թվականին մանգան առաջին տեղն Է զբաղեցրել «Comic Link» ամսագրի կողմից անցկացված «50 լավագույն Մանգա» հարցման մեջ[10]։

Չնայած այն հանգամանքին, որ շարքը հրապարակվել և վաճառվել է որպես մանգա շոջո, հագեցած սյուժեն և ինտենսիվ երկխոսությունները գրավել են մեծ թվով մեծահասակ տղամարդ և կին երկրպագուների ուշադրությունները։ Երբ «BananaFish»-ը սկսեց հրատարակվել «Pulp» հյուսիսամերիկյան ամսագրում, այն վաճառվում էր որպես շոնեն մանգա։ Ֆրեդերիկ Շոդտը մանգային նույնականացնում է որպես «աղջիկների համար եզակի մանգաներից մեկը», որը ճապոնացի մեծահասակ տղամարդը կարող էր խոստովանել, որ կարդացել է՝ առանց կարմրելու[11]։

Ծանոթագրություններ

  1. AniList — 2013.
  2. MangaDex — 2018.
  3. «Banana Fish ‒ Episode 4». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 20-ին.
  4. «Free's Hiroko Utsumi Directs Banana Fish Shōjo Crime Action TV Anime». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին.
  5. «Watch BANANA FISH | Prime Video». www.amazon.com. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին.
  6. «Banana Fish Anime Unveils 2nd Promo Video, Opening Theme, Additional Cast». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին.
  7. «Banana Fish Anime Reveals Cast, More Staff, 1st Promo Video, Modern-Day Setting». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին.
  8. «Roundup of Newly Revealed Print Counts for Manga, Light Novel Series (September), Updated». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին.
  9. Natasha Inc. «「BANANA FISH」「漫画家本Special 吉田秋生本」特集 - コミックナタリー 特集・インタビュー». コミックナタリー (ճապոներեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին.
  10. «New Smithson!». shaenon.livejournal.com. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին.
  11. Frederik L. Schodt Dreamland Japan. — Stone Bridge Press, 1999. — 364 с. — ISBN 978-1-880656-23-5