[go: up one dir, main page]

Jump to content

«Վիվ Անդերսոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆուտբոլիստ}}{{այլ կիրառումներ|Անդերսոն}}'''Վիվիան Ալեքսանդր Անդերսոն''' ({{lang-en|Vivian Alexander Anderson}}, անգլիացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Խաղացել է «<nowiki/>Նոթինգհեմ Ֆորեստ<nowiki/>», «<nowiki/>Արսենալ...»:
 
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Ֆուտբոլիստ}}
{{Տեղեկաքարտ Ֆուտբոլիստ}}{{այլ կիրառումներ|Անդերսոն}}'''Վիվիան Ալեքսանդր Անդերսոն''' ({{lang-en|Vivian Alexander Anderson}}, [[Անգլիա|անգլիացի]] [[Ֆուտբոլ|ֆուտբոլիստ]] և ֆուտբոլային մարզիչ։ Խաղացել է «<nowiki/>[[Նոթինգհեմ Ֆորեստ]]<nowiki/>», «<nowiki/>[[Արսենալ (ֆուտբոլային ակումբ, Լոնդոն)|Արսենալ]]<nowiki/>», «<nowiki/>[[Մանչեսթեր Յունայթեդ]]<nowiki/>» և «Շեֆիլդ Ուենսդեյ» թիմերի կազմում։ Նա դարձավ առաջին սևամորթ ֆուտբոլիստը, որը խաղացել է [[Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի]] կազմում պաշտոնական խաղի ժամանակ։
{{այլ կիրառումներ|Անդերսոն}}

'''Վիվիան Ալեքսանդր Անդերսոն''' ({{lang-en|Vivian Alexander Anderson}}, [[Անգլիա|անգլիացի]] [[Ֆուտբոլ|ֆուտբոլիստ]] և ֆուտբոլային մարզիչ։ Խաղացել է «<nowiki/>[[Նոթինգհեմ Ֆորեստ]]<nowiki/>», «<nowiki/>[[Արսենալ (ֆուտբոլային ակումբ, Լոնդոն)|Արսենալ]]<nowiki/>», «<nowiki/>[[Մանչեսթեր Յունայթեդ]]<nowiki/>» և «Շեֆիլդ Ուենսդեյ» թիմերի կազմում։ Նա դարձավ առաջին սևամորթ ֆուտբոլիստը, որը խաղացել է [[Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի]] կազմում պաշտոնական խաղի ժամանակ։


== Ֆուտբոլային կարիերա ==
== Ֆուտբոլային կարիերա ==

12:40, 26 Սեպտեմբերի 2024-ի տարբերակ

Վիվ Անդերսոն
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 29, 1956(1956-07-29)[1][2] (68 տարեկան)
Ծննդավայր Clifton, Նոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 184 սանտիմետր
Դիրք պաշտպան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդերսոն

Վիվիան Ալեքսանդր Անդերսոն (անգլ.՝ Vivian Alexander Anderson, անգլիացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Խաղացել է «Նոթինգհեմ Ֆորեստ», «Արսենալ», «Մանչեսթեր Յունայթեդ» և «Շեֆիլդ Ուենսդեյ» թիմերի կազմում։ Նա դարձավ առաջին սևամորթ ֆուտբոլիստը, որը խաղացել է Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում պաշտոնական խաղի ժամանակ։

Ֆուտբոլային կարիերա

«Նոթինգհեմ Ֆորեստ»

1974 թվականին Անդերսոնը տեղափոխվեց «Նոթինգհեմ Ֆորեստ», բայց սկսեց կանոնավոր խաղալ միայն երկու տարի անց, երբ ակումբի գլխավոր մարզիչ դարձավ Բրայան Քլաֆը։ 1977 թվականին «Նոթինգհեմ Ֆորեստ»-ը դուրս եկավ Առաջին դիվիզիոն, իսկ հաջորդ մրցաշրջանում դարձավ Անգլիայի չեմպիոն։ Ակումբի պատմության մեջ սկսվում է ամենահաջողակ շրջանը։ 1978 և 1979 թվականներին «Նոթինգհեմ Ֆորեստ»-ը հաղթեց Ֆուտբոլային լիգայի գավաթը, իսկ 1979 և 1980 թվականներին՝ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթը։ Անդերսոնը այդ հաղթանակներում իր ներդրումն ունեցավ՝ ելույթ ունենալով աջ պաշտպանի դիրքում։ Նրա՝ թիմի համար վստահ խաղը գրավեց Անգլիայի հավաքականի ղեկավարության ուշադրությունը, որի կազմում Վիվը ընդգրկվեց 1978 թվականին։

«Արսենալ»

1984 թվականին Անդերսոնը տեղափոխվեց «Արսենալ» 250000 ֆունտ ստերլինգով[3]։

«Մանչեսթեր Յունայթեդ»

1987 թվականին Վիվը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» 250000 ֆունտ ստերլինգով[3]՝ դառնալով առաջին խաղացողը, որին Ալեքս Ֆերգյուսոնը ձեռք բերեց, երբ նոր էր ընտրվել «Յունայթեդի» նոր մարզիչը։

Կարիերան ավարտելուց հետո

2000 թվականի հունվարին Վիվ Անդերսոնը պարգևատրվեց Բրիտանական թագավորության շքանշանով (MBE)[3]։

2004 թվականին նա ներառվեց Անգլիական ֆուտբոլի փառքի սրահում։

Ներկա պահին Վիվ Անդերսոնը աշխատում է տուրիստական գործակալությունում, ինչպես նաև համարվում է Անգլիայի ֆուտբոլային միության բարի կամքի դեսպանը[3]։

Անձնական կյանք

Վիվ Անդերսոնի որդին՝ Չարլին, ներկա պահին խաղում է «Մաքլսֆիլդ Թաուն» ակումբում։

Նվաճումներ

Որպես խաղոցող

«Նոթինգհեմ Ֆորեստ»

Արսենալ

  • Ֆուտբոլային լիգայի գավաթակիր, 1987 թվական

Մանչեսթեր Յունայթեդ

Ելույթների վիճակագրություն

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ Եվրագավաթ[4] Այլ[5] Ընդհամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
«Նոթինգհեմ Ֆորեստ» 1974/75 16 0 2 0 - - 0 0 18 0
1975/76 21 0 3 0 - - 0 0 24 0
1976/77 38 1 5 1 - - 6 0 49 2
1977/78 37 3 13 1 - - 0 0 50 4
1978/79 40 1 10 2 8 1 1 0 59 4
1979/80 41 3 12 1 8 0 2 0 63 4
1980/81 31 0 8 1 2 0 3 0 44 1
1981/82 39 0 5 0 0 0 0 0 44 0
1982/83 25 1 1 0 0 0 0 0 26 1
1983/84 40 6 3 0 10 0 0 0 53 6
Ընդհամենը 328 15 62 6 28 1 12 0 430 22
«Արսենալ» 1984/85 41 3 6 2 0 0 0 0 47 5
1985/86 39 2 12 1 0 0 0 0 51 3
1986/87 40 4 12 3 0 0 0 0 52 7
Ընդհամենը 120 9 30 6 0 0 0 0 150 15
«Մանչեսթեր Յունայթեդ» 1987/88 31 2 7 1 0 0 0 0 38 3
1988/89 6 0 1 0 0 0 0 0 7 0
1989/90 16 0 5 0 0 0 0 0 21 0
1990/91 1 0 1 1 1 0 0 0 3 1
Ընդհամենը 54 2 14 2 1 0 0 0 69 4
Շեֆֆիլդ Ուենսդեյ 1990/91 22 2 3 1 0 0 0 0 25 3
1991/92 22 3 6 1 0 0 0 0 28 4
1992/93 26 3 10 0 3 2 0 0 39 5
Ընդհամենը 70 8 19 2 3 2 0 0 92 12
Բարնսլի ՖԱ 1993/94 20 3 2 0 0 0 0 0 22 3
Ընդհամենը 20 3 2 0 0 0 0 0 22 3
Միդլսբրո ՖԱ 1994/95 2 0 0 0 0 0 0 0 2 0
Ընդհամենը 2 0 0 0 0 0 0 0 2 0
Ընդհամենը կարիերայի ընթացքում 594 37 127 16 32 3 12 0 765 56

Ծանոթագրություններ

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Dickinson, Jason; Brodie, John The Wednesday Boys: A Definitive Who's Who of Sheffield Wednesday Football Club 1880–2005. — Sheffield: Pickard Communication, 2005. — С. 3—4. — ISBN 0-9547264-9-9
  4. Кубок европейских чемпионов, Кубок УЕФА, Кубок обладателей кубков УЕФА.
  5. Суперкубок Англии, Суперкубок УЕФА, Межконтинентальный кубок, Англо-шотландский кубок.

Հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիվ Անդերսոն» հոդվածին։