[go: up one dir, main page]

Jump to content

կամ

Վիքիբառարան-ից
(Վերահղված է կանից)

Հայերեն

Շաղկապ

  1. բառեր կամ նախադասություններ կապակցող շաղկապ, որ տարբեր երևույթներ կապակցելով, անորոշություն է արտահայտում, ◆ Վեց կամ յոթ հոգի եկել են։
  2. հակադրական շաղկապ, որ արտահայտում է հակադրվող երևույթներից, առարկաներից և այլ մեկի անհրաժեշտու թյունը, ◆ մահ կամ ազատություն
  3. կապակցում է մի քանի բառ կամ նախադասություն առանց հակադրություն, թվարկելով դրանք, ◆ Նրան միշտ կարելի էր տեսնել կամ դուրսը, հինած հինելիս, կամ գուլպաի վրա թել ետ տալիս, կամ թե տանը, հինած գործելիս։ (Նար-Դոս)
  4. մեկնական շաղկապ, որ համադրում է նախադասության այս կամ այն անդամի իմաստային հոմանիշը, և դրանով իսկ բացատրում, պարզաբանում վերջինս◆ Առավոտյան աստղը, կամ Արուսյակը, կոչվում է նաև Գիշերավար։
  5. արտահայտում է կասկածանք, թերևս, գուցե ◆ Կամ աստվածները միայն իրենց հայտնի որևէ պատճառով ինձ ընդմիշտ հեռացրել են այդ լեռից, որ այդպես թանկ էր իմ սրտին (Տենցինգ)
Հոմանիշներ
[խմբագրել]
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. կամ-կամ
    1. հակադրում է երկու առարկաներ կամ երևույթներ, առանց երկընտրանքի
    2. երկընտրություն է մտցնում առարկաների կամ երևույթների մեջ, ցույց տալով նրանցից մեկն ու մեկի հնարավորությունը
  2. կամ աղն է պակաս, կամ մաղը - մի բանի կարիք ունի (ասաց.)
  3. կամա թե ակամա - ուզած-չուզած ստիպված, իր կամքին հակառակ
  4. կամական եղանակ - բայական եղանակ, որ ցույց է տալիս խոսողի կամքը, ցանկությունը, մի բան անելու կամ չանելու (լեզվբ․)

Աղբյուրներ

[խմբագրել]