լի
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [li]
Դասական ուղղագրութեամբ՝ լի
վանկեր՝ լի
Ստուգաբանություն
[խմբագրել]Բնիկ հնդեվրոպական՝ *pel-՝ *pelə-, *plē- «լցնել» արմատից՝ լի < plētos- կամ plēios-, լնում < plēnumi-, լիր < *plēro-․ հմմտ․ հին հնդկերեն prnati «լցվել», ալբաներեն plot «լի», լատիներեն pleō «լցնել», հին իռլանդերեն līnim «լցնում են», գոթերեն fulls, լիտվերեն pilnas, հին սլավոներեն plъnъ «լի, լեցուն»։
Ածական
- որևէ բանով լցված, լիքը ◆ Կաթով լի բաժակ։
- իր մեջ սահմանային՝ հնարավոր քանակություն՝ բազմություն տեղավորած՝ ընդունած՝ պարունակող ◆ Հանդիսատեսներով լի դահլիճը թնդում Էր ծափերից։
- շատ, մեծ քանակությամբ մի բան ունեցող՝ պարունակող ◆ Գրասենյակը լի էր այցելուներով։
- առատ, հարուստ ◆ Մրգերով լի պարտեզ։
- (փխբ․) որևէ բանով տոգորված՝ համակված՝ պատված ◆ Քաջությամբ՝ ավյունով լի երիտասարդ։
- տե՛ս լիակատար
- տե՛ս լի օր
Հոմանիշներ
[խմբագրել]- լեցուն, լիքը, լեփ-լեցուն, լեցուկ (արևմտհ․), զեղուն, լիածին, գլխուն, ակաղձուն, դարիվ-դարիվ
- շատ, բազում, բազմաթիվ, բյուր, բազմաքանակ, բյուրավոր, մեծաթիվ, մեծաքանակ, մեծ, հոլով (հնց․), հոլովաքանակ, հոլովակ, հոլովակի, հոլովաթիվ, հոգնաքանակ, հոգնաթիվ, բազմաբյուր
- առատ, լիքը, շատ, անբավ, լեցուն, լիուլի, լիալիր, լեփ լեցուն, անպակաս, հոծ, հորդ, բորբ, հորդառատ, խիտ, խուռն, զեղուն, առատաբեր, ճոխ, հարուստ, փարթամ, պերճ, հորդաբուխ, առատաբուխ (հնց․) ակաղձուն, ակաղձ, հարստալիր (հզվդ․) մլլածու, մուխր (բրբ․)
- լիակատար, ամբողջական, լրիվ, (հզվդ․)՝ ծայրալիր, ծայրալից, բոլորամասն (հնց․)
- (փիլ․) չինական փիլիսոփայության մեջ հասկացություն, որը նշանակում է օրենք, սկզբունք, բարձրագույն օրենք, բնության օրենք, իդեալ, ճշմարտություն, ձև, իրերի կարգ և այլն
Արտահայտություններ
[խմբագրել]|}
Թարգմանություններ | |
|
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Գ․ Դավթյան, Փիլիսոփայական բառարան (Անկյունաքար), Երևան, 2015 — 396 էջ։
- Մ․Մ․ Ռոզենտալի, Փիլիսոփայական բառարան (Հայաստան), Երևան, 1975 — 468 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն ածականներ
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Հայերեն բառեր հնացած իմաստով
- Հայերեն հազվադեպ գործածությամբ բառեր
- Հայերեն բարբառային բառեր
- Հայերեն բառեր փիլիսոփայական իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Փիլիսոփայական բառարան» գրքից
- Բառեր «Փիլիսոփայական բառարան (1975)» գրքից