[go: up one dir, main page]

Jump to content

ժանգ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ ժանգ

վանկեր՝ ժանգ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն իրանական աղբյուրից՝ *žang. հմմտ. պարսկերեն žang, zang:

Գոյական

  1. կարմրագորշ փառանման շերտ երկաթի մակերեսին, որ առաջանում է նրա օքսիդանալուց՝ օդում և ջրում
  2. բույսերի (առավել, ցողունների ու տերևների) վրա գորշ-դեղնագույն բծեր, որոնք գոյանում են մակաբույծ սնկերի բեղմնիկների (սպորների) զարգացման տեղերում, ժանգաբծեր
  3. քարի երեսը պատած մատուռ, քարաքոս
  4. նույն է ժանգաջուր
  5. (փխբ․) ատամի վրա գոյացող դեղնավուն նյութի շերտ
  6. (փխբ․) մռայլություն, դեմքի մռայլ արտահայտություն
  7. (փխբ․) քեն, ատելություն
  8. (փխբ․) ժանգագույն ներկ
  9. (փխբ․) որևէ ընտիր բանի հետ խառնված օտար տարր։ ◆ Կոմիտասին էր ի վերուրուստ տրված իր ազգային երգը օտար ժանգից ու բորբոսից ազատելու մեծ բախտը
  10. (փխբ․) արագորեն տարածվող վնասակար ուսմունք
  11. (փխբ․) խիտ անբարեհամբույր՝ մռայլադեմ մարդ
  12. (փխբ․) անեծք, հայհոյանք
  13. ժանգագույն
  14. ժանգոտ, ժանգոտած
  15. մռայլ, տխրամած
  16. (խոհր․) մետաղյա ամանեղենի, խոհարարական այլ պիտույքների կորոզիա, ժանգապատում

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. թթվածնատ (երկաթի օքսիդացման հետևանքով նրա մակերեսին առաջացող կարմրագորշ փառանման շերտ)։
  2. ժանգաբիծ (բույսերի՝ առավելապես ցողունի վրա գորշ դեղնագույն բծեր)։
  3. քարաքոս (քարի երեսը պատած մամուռ)։
  4. տե՛ս ժանգաջուր։
  5. ատամնաժանգ (ատամի վրա գոյացած դեղնավուն շերտ)։
  6. տե՛ս ժանգագույն։
  7. տե՛ս մռայլություն։
  8. տե՛ս մռայլ։
  9. տե՛ս հայհոյանք։
  10. (գյուղտնտ․) (անտառ․) բույսերի սնկային հիվանդություն, որը զարգանում է բույսերի վերգետնյա վեգետատիվ և գեներատիվ օրգանների վրա

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. ժանգ զարկել- ժանգով՝ ժանգ հիվանդությամբ հիվանդանալ
  2. ժանգ նստել
    1. ժանգով պատվել, ժանգոտել
    2. (փխբ․) մոռացման մատնվել, մոռացության քողով ծածկվել
    3. (փխբ․) քենով՝ ատելությամբ լցվել
  3. ժանգերը խառնել
    1. մռայլվել, տխրել
    2. ամպել
  4. ժանգերը կախել՝ կիտել- նույնն է՝ ժանգերը խառնել
  5. ժանգը թափվել
    1. անբարեհամբյուր՝ խոժոռ տեսք ունենալ
    2. տեխրել, մռայլվել
  6. ժանգը ուտել- ժանգոտելով փչանալ
  7. ժանգը վեր ածել- բարկությունը մեկի վրա, թափել, բարկանալ, անիխել
  8. ժանգերը մոտ լինել- բարկանալ
  9. ժանգ-ժանգ անել՝ գալ
    1. լաց անել, թնձկալ, թնթնալ
    2. միմյանց մասին վատ խոսել, երեսովը տալ
  10. ժանգ-ժանիք- քայքայող՝ ուտող ժանգ
  11. ժանգահար լինել- ժանգոտել ժանգից՝ ժանգաբծերից վնասվել
  12. ժանգառի աստված- ո՜վ կապույտ երկինք
  13. ժանգառքը կախել՝ կախվել
    1. ամպել
    2. մռայլվել, տխրել
  14. ժանգառքը կոխել- մթնել, մութն ընկնել

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։