[go: up one dir, main page]

Jump to content

եղբայր

Վիքիբառարան-ից

Հայերեն

«եղբայր» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ եղ•բայր 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ *bhrāter- «եղբայր» արմատից. հմմտ. հին հնդկերեն bhrátar, ավեստերեն brátar «եղբայր», հունարեն φρατηρ՝ «ֆրակտրիայի անդամ», լատիներեն frater, գոթերեն brōpar, հին սլավոներեն bratrь, թոխարերեն Ա pracar, Բ procer «եղբայր»։

Գոյական

  1. միևնույն ծնողների տղաներից յուրաքանչյուրը մյուս(ներ)ի նկատմամբ ◆ Նա հիշեց միայն, որ Ամասը յուր եղբայրն է, միակ հարազատն է աշխարհում։ (Մուրացան)
  2. ազգական, արյունակից, հարազատ ◆ Ում որ եղբայր անվանեցի, ինձ թշնամի իմացավ։ Հովհաննես Հովհաննիսյան
  3. խոսողի հետ միևնույն շահերով՝ վիճակով և այլնով կապված մարդկանցից յուրաքանչյուրը մյուսների համար (ճրտս․)
  4. մի ազգի տղամարդ անդամներից յուրաքանչյուրը մյուսների նկատմամբ ◆ Լսեցե՜ք, ո՛վ տարաշխարհի եղբայրներ, դո՜ւք անծանոթ, բայց մերձավոր իմ հոգիիս։ Ռուբեն Զարդարյան ◆ Ի՞նչ հարկ կա խտրություն դնել գյուղերի մեջ։ Դրանցից ամեն մեկում ապրում են մեր եղբայրներն ու քույրերը։ (Մուրացան)
  5. սիրով ու բարեկամությամբ իրար հետ կապված անձերից յուրաքանչյուրը, մտերիմ ընկեր ◆ Ողջո՜ւյն ձեզ մութ ուղիներում երկրային, իմ եղբայրնե՛ր, հեռուներում և բանտերում։ (Վահան Տերյան)
  6. (կրոն․) վանքի միաբանության անդամներից յուրաքանչյուրը մյուսների նկատմամբ ◆ Երիտասարդ վանական եղբայրը որ անձկությամբ հետևում էր հասակավոր զորականին, խիստ մտահոգ խոսեց։ Դերենիկ Դեմիրճյան
  7. մտերմաբար տղամարդու դիմելու կոչական բառ ◆ Եղբա՛յր տրակտորն ի՞նչյու փչացավ։ (Նաիրի Զարյան)
  8. անծանոթ տղամարդու դիմելու կոչական բառ ◆ Մանուկ տղա, ինձի նայե, եղբայրս, երբ որ մեկը խոսիլ կսկսի, խղճմտանքը մեկդի դնելու չէ։ Հակոբ Պարոնյան
  9. զարմանք ու զայրույթ արտահայտող բացականչական բառ (խսկց․) ◆ Սա ի՞նչ վերաբերմունք է, եղբա՛յր:
  10. նույնն է՝ փեսավեր (ժղ․)
Արտասանություն
[խմբագրել]
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. ախպեր (ժղ․), աղբար (արևմտհ․)
  2. տե՛ս փեսաղբեր
  3. տե՛ս ընկեր, մտերիմ
  4. տե՛ս վանական, միաբան
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. եղբոր նման - տե՛ս եղբայրաբար

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]