[go: up one dir, main page]

Jump to content

արմատ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ար•մատ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. բույսի՝ հողի մեջ նստած մասը, որով նա ամրանում է գետնի մեջ և ստանում հանքային լուծույթներ պարունակող ջուր
  2. բույսի այդ մասը որպես փայտ կամ հումք
  3. որոշ կարգի բույսերի՝ հողում գտնվող ուտելու մասը՝ կոճղեզր՝ պալարը մանր արմատաթելերով հանդերձ
  4. (կզմխս․) ատամների՝ մազերի՝ եղունգների և այլնի մարմնի (մաշկի) մեջ գտնվող մասը
  5. (կզմխս․) որևէ գործարանի հիմքի՝ ուրիշ գործարաններին միանալու տեղը, կոթ
  6. (փխբ․) նախահայր, տոհմի՝ ցեղի՝ ընտանիքի սկիզբը
  7. (փխբ․) հիմք, սկիզբ, պատճառ ◆ Չարիքի արմատ
  8. (լեզվբ․) բառի հիմնական ձևույթը
  9. (մաթ․) ինքն իր վրա բազմապատկվելով աստիճան տվող թիվը
  10. (մաթ․) արմատի գրային նշանը, արմատանշան
  11. Մոկս՝ կինարմատ, կին
  12. (լեզվբ․) բառի այն մասը, որն այլևս չի բաժանվում ձևա-իմաստային հատվածների և արտահայտում է նրա ընդհանուր բառային նշանակությունը

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. (հնց․) տակ, ունջ
  2. պալար, կոճղեզ
  3. տե՛ս նախահայր
  4. տե՛ս բառարմատ
  5. (մաթ․) արմատանշան
  6. (կզմխս․) կոթ
  7. տե՛ս հիմք
  8. տե՛ս սկզբնապատճառ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. արմատ բռնել՝ գցել՝ ձգել
    1. արմատակալել, արմատներ արձակել
    2. կպչել, բռնել, կանաչել
    3. արմատավորվել, հաստատվել, տարախվելով ամրանալ
  2. արմատները խոր(ը) լինել
    1. ամուր կերպով հաստատվել՝ արմատավորվել
    2. պատճառները շատ խոր լինել
  3. արմատ նետել
    1. արմատակալել, արմատներ արձակել
    2. կպչել, բռնել, կանաչել
    3. արմատավորվել, հաստատվել, տարախվելով ամրանալ

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Հ.Զ. Պետրոսյան, Ս.Ա. Գալստյան, Թ.Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա», 1975 — 328 էջ։
  • Հարությունյան Լ․ Վ․, Թանգամյան Տ․Վ, Զավարյան Է․ Լ․ և ուրիշներ, Բուսաբանական տերմինների ռուս-հայերեն բացատրական բառարան, Երևան, ««Հայբուսակ»», 2002 — 272 էջ։
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Արմատ:
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։