[go: up one dir, main page]

Jump to content

ասեղ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Արտասանություն

ՄՀԱ: [asɛγ]

վանկեր՝ ա·սեղ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Առաջացել է բնիկ հնդեվրոպական * ak՛i-l-ōn-, ak՛-` «սուր» արմատից։ Համեմատել հին անգլերեն egle (հոգնակի)՝ «քիստեր», հին սլավոներեն osla, ռուսերեն оселок` «սրոց, հեսան», այլև հունարեն άχίς՝ «ծայր», լատիներեն aciēs՝ «ծայր, սայր»։

Գոյական

  1. մետաղյա նուրբ սրածայր ձողիկ փոքրիկ ծակով, որով անց է կացվում թելը կարելու համար ◆ Ծակեց ասեղն, արյուն ծորեց իմ մատից։ Հովհաննես Թումանյան ◆ Հաստ ասեղ։ ◆ Բարակ ասեղ:
  2. սրածայր մետաղյա ձողիկ զանազան ձևի և զանազան գործածությունների համար
  3. մետաղյա սնամեջ նուրբ ու սրածայր ձողիկ սրսկումների համար (բժշկ․)
  4. բարակ երկար ու սրածայր բաներ որոոնք ասեղի նմանություն ունեն (ստև, փուշ, քիստ և այլն) ◆ Պատեֆոնի ասեղ: ◆ Ներարկիչի ասեղ: ◆ Հրացանի զարկանի ասեղ:
  5. սայլի թերացիցերի մոտ խփված փայտե սեպ
  6. կողմնացույցի երկար ծայրը սուր սլաքը
  7. ասեղնասայր (ճրտրպ․)
  8. ինչ որ ծակում՝ խոցում՝ սուր ցավ է պատճառում (փխբ․) (բնստ․)
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. հեր(յ)ուն, մախաթ (մեծ), թոռակուռ
  2. մախաթասեղ, մաստասեղ (բրբ․)
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. ասեղ գցես՝ գետին չի ընկնի, ասեղ գցելու տեղ չկա ― շատ բազմություն է հավաքվել, ամենևին ազատ տեղ չկա
  2. ասեղի անցքով անցնել ― 1. դժվարությունների, փորձանքների միջով անցնել։ 2. ասեղի ծակով կանցնի
  3. ասեղի ծակից կանցնի ― չափազանց նիհար է
  4. ասեղ մաշկող ― ժլատ, խաբեբա
  5. ասեղ կերած շուն դառնալ ― նիհարել
  6. ասեղ կուլ տված ― նիհար
  7. ասեղ քաշել ― կարել

Աղբյուրներ

[խմբագրել]