[go: up one dir, main page]

Jump to content

աղիք

Վիքիբառարան-ից

Հայերեն

«Աղիք» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝ աղիք

վանկեր՝ ա•ղիք 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. Ակն, Նոր Նախիջևան, Ոզմ՝ (կզմխս․) մարդու և կենդանիների մարսողական գործարանների մասը կազմող թաղանթային խողովակ, որ սկսվելով ստամոքսի ներքևից՝ գալարումներով հասնում է մինչև հետույքի մոտ ◆ Գալիս են առաջին գնորդները, որոնք միս չեն առնում, այլ փորոտիք, աղիքներ, ոտքեր և գլուխ։ (Ակսել Բակունց)
  2. (հնց․) նվագարանի աղիքե լար
  3. (բրբ․) նարգիլեի երկայն խողովակը
  4. (խոհր․) կենդանիների մարսողական համակարգի մաս, որոշ մասը (բարակ աղիներ և այլ) օգտագործվում է սննդում առանձին կերակրատեսակներ պատրաստելու, նաև՝ երշիկեղենի և այլ բնագավառներում

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. աղի, քաղիրթ (հին), (գվռ․)՝ մաճիկ, թրքաման (գռհկ․)
  2. տե՛ս փորոտիք
  3. աղելար, աղեթել

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. աղիք դառնալ – սաստիկ նիհարել
  2. աղիքները գալարվել
    1. աղիքների գալարում առաջանալ
    2. ստամոքսում սուր ցավ զգալ
    3. քաղցից տանջվել ◆ Որկորը քերվում էր, աղիքները գալարվում էին փորում։ (Նար-Դոս)
    4. գութը շարժվել, կարեկցել
  3. աղիքները թափել – սառը զենքով փորը ճեղքելով աղիքները դուրս հանել, սառը զենքով սպանել ◆ Սատանան ասում է աղիքները թափիր: Դերենիկ Դեմիրճյան
  4. աղիքները իրար գալ – սաստիկ քաղցած լինել
  5. աղիքներն իրար ուտել - սաստիկ քաղցած լինել
  6. աղիքները հաստացնել -
    1. չափազանց շատ՝ անհագաբար ուտել
    2. պորտաբույծ կյանք վարել
  7. աղիքը ծռվել - քեն, ոխ պահել, թշնամանալ
  8. Նոր Ջուղա՝ աղիքը կարճ - անհամբեր ◆ Երեկ փող է տվել, այսօր ետ է ուզում, ինչ աղիքը կարճ մարդ է։ (Ձեռագիր)
  9. Սեբաստիա՝ աղիքը վար գալ - փոշտանկ՝ աղեթափություն ստանալ
  10. աղիքները բերանը գալ -
    1. սաստիկ ծիծաղից թուլանալ
    2. Սեբաստիա՝ սրտխառնություն ունենալ
  11. աղիքները թափել - դաշունահարել, սպանել
  12. աղիքները իրար ուտել - սաստիկ քաղցած լինել ◆ Աղիքներս իրար կերան, հացը բերեք։ Սահակ Ամատունի
  13. (փխբ․) լեն աղիք - շատակեր

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։