[go: up one dir, main page]

Jump to content

ալ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ալ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն է պարսկերեն āl բառից։

Ածական

[խմբագրել]
  1. Արարատյան, Ղարաբաղ, Կարին, Վան, Տիգրանակերտ, Նոր Նախիջևան, Պարտիզակ, Ուրմիա՝ մուգ կարմիր, վառ կարմիր ◆ Կինը գավը ուժգին թափով գետնովը տվեց։ Գավը բխկաց և ալ վարդի պես բացվեց։ (Նար-Դոս) ◆ Ալ դարայի մինթանա, զառ լաչակ։ (Խաչատուր Աբովյան) ◆ Սիմ սրմալի ալ թուշի, աղջիկ սիրտս կմաշի։ (Գարեգին Սրվանձտյան)
  2. կարմրություն
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. բոսոր, բոսորագույն, բոսորավառ, կարմիր, կարմրագույն, կարմրաժեռ, կարմրաթույր, հրագույն, արնագույն, արնաներկ, արնավառ, ատրագույն, կարմրորակ, կարմրերանգ, կարմրավառ
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. ալ վարդ
  2. ալ-արուն - զարկերակի արյուն
  3. ալը թուշներից կաթել - թշերը խիստ կարմիր լինել ◆ Կարմրիլ էր, ինչպես կասին՝ ալը թուշերեն կկաթե։ Ռափայել Պատկանյան
  4. ալ ու կանաչ կապել - գլխին, երեսին հասած սաստիկ հարվածից աչքերին գույնզգույն պեծեր երևալ ◆ Այնպես շամառ հասցրեց երեսիս, որ աչքերս ալ ու կանաչ կապեցին։ (Ստեփանոս Մալխասյանց)

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

[խմբագրել]
  1. Ղարաբաղ՝ տե՛ս ալք
Հոմանիշներ
[խմբագրել]
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. (սնոտ․) ալը կոխել - չար աչքի գալ, հիվանդանալ ◆ Տղաձկան հարսը մինակ չեն թողուր, որ ալը չկոխե։ (Անդրանիկ Փոլատյան)
  2. Եվդոկիա, Սիվրիհիսար՝ ալու պառավ - խիստ տգեղ և դաժան կին

Թարգմանություններ

[խմբագրել]

Ստուգաբանություն

[խմբագրել]

Մակբայ

[խմբագրել]
  1. Զանգեզուր, Շամախի, Պոլիս, Պարտիզակ, Կարին, Երզնկա, Հաճն, Ասլանբեկ, Սեբաստիա, Ղարաբաղ, Արարատյան, Համշեն, Ուրմիա, Վան, Թբիլիսի, Լոռի, Ալաշկերտ, Մուշ, Տիգրանակերտ՝ տե՛ս էլ ◆ Ճիշտն ալ աս էր։
  2. Նոր Նախիջևան՝ հենց որ, երբ ◆ Ալ քիչ մը ուժ գառնում, ջերմըս նորեն կբռնի։ (Գևորգ Ջալաշյան)
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. տե՛ս էլ
Արտահայտություններ
[խմբագրել]

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]